Աֆղանստանի նախագահը հայտնել է երկրում հրադադարի հաստատման հնարավորության մասին
Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Գանին օգոստոսի 14-ին հայտարարել է հրատապ խորհրդակցություններ սկսելու մասին, որոնց նպատակը կառավարական ուժերի և ծայրահեղական «Թալիբան» շարժման միջև հրադադարի հաստատումն է: Այս մասին հայտնում է AFP-ն:
«Հրատապ քննարկումներ են իրականացվում, որպեսզի վերջ տրվի պատերազմին»,- Քաբուլում ելույթի ժամանակ հայտարարել է Գանին:
Ավելի վաղ տեղական հեռուստաալիքներից մեկը տեղեկացրել էր, որ Աֆղանստանի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Զալմայ Հալիլզադեն աֆղանական կառավարությանն ու թալիբներին ներկայացրել է «ծրագիր ռազմական առճակատումը դադարեցնելու վերաբերյալ»:
Տարբեր տվյալներով՝ ծայրահեղական «Թալիբան» շարժման զինյալները վերահսկում են Աֆղանստանի 60-85 տոկոսը՝ այդ թվում և Իրանի, Չինաստանի, Պակիստանի, Տաջիկստանի և Թուրքմենստանի հետ սահմանակից հատվածները: Օրերս թալիբները հայտարարել են մի շարք խոշոր քաղաքներ, այդ թվում և Կանդագարան ու Գերատան, ինչպես նաև Պուլի Ալամ քաղաքը գրավելու մասին, որը մայրաքաղաք Քաբուլից 50 կմ հեռավորության վրա է գտնվում:
Կարծիքներ