Հանրապետության հրապարակից մեկնարկել է Ջահերով երթը
Երևանի Հանրապետության հրապարակից մեկնարկել է Ջահերով երթը: Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակի ոգեկոչմանը նվիրված ամենամյա Ջահերով երթն այս տարի անցկացվում է «Տեր ենք Արցախին» կարգախոսով:
Երթի մասնակիցների անվտանգությունն ապահովելու համար ապրիլի 23-ին՝ ժամը 19:30-ից, կսահմանափակվի երթևեկությունը մայրաքաղաքի մի շարք փողոցներում։ Մասնավորապես՝ մասնակի կարգելվի Հանրապետության հրապարակում, Ամիրյան փողոցում, Մաշտոցի և Բաղրամյան պողոտաներում, Կիևյան փողոցում։
Արցախում ևս անցկացվում է Ջահերով երթ: Երթի մեկնարկը Ստեփանակերտում տրվել է Սուրբ Հակոբ եկեղեցու բակից:
Նշենք, որ այս տարի լրանում է Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցը:
Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը ևս կմասնակցեն Ջահերով երթին:
ՀՀ ոստիկանությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով ձեռնպահ մնալ նահատակների հիշատակը օրվա խորհրդին անհարիր գործողություններով մթագնելու փորձերից:
Կարծիքներ