Կորյուն Հովնան Բաղդասարյանը տեղեկացրել է Երուսաղեմում Սուրբ Հարության տոնին Հայ Առաքելական եկեղեցու մասնակցության մասին
Երուսաղեմի Հայոց Պատրիարքության դիվանապետ Կորյուն Հովնան Բաղդասարյանը տեղեկություններ է հաղորդել Երուսաղեմում Սուրբ Հարության տոնի միջոցառումների մասին:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա «Ֆեյսբուք»-ի էջի իր գրառմամբ տեղեկացրել է, որ «Սուրբ Հարությունը խորհրդանշող լույս-կրակը Սուրբ Հարության տաճարից տեղափոխվում է Հայկական թաղամաս՝ Սրբոց Հակոբյանց եկեղեցի»:
Մեկ այլ գրառման մեջ Երուսաղեմի Հայոց Պատրիարքության դիվանապետը նշել է. «Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին այս տարի ևս, ապրիլի 23-ին, իրացրեց իր առանձնահատուկ իրավունքը. «Լույսի» արարողությունը սկսելու համար բացեց Սուրբ Հարության տաճարի դուռը»:
Կարծիքներ