2020 թվականին Ռուսաստանում 17,9 տոկոսով աճել Է ընդհանուր մահացությունը
2020 թվականի հունվարից մինչեւ դեկտեմբեր ՌԴ-ում ընդհանուր մահացության ցուցանիշների աճը 2019 թվականի համեմատությամբ կազմել Է 17,9 տոկոս, հետեւում Է ՌԴ-ի առողջապահության նախարարության 2020 թվականին նախարարության աշխատանքի արդյունքների եւ 2021 թվականի խնդրիրների մասին հաշվետվությունից:
«2020 թվականի հունվար - դեկտեմբերը 2019 թվականի նույն ժամանակամիջոցի համեմատությամբ Ռուսաստանի Դաշնությունում ընդհանոուր մահացության ցուցանիշի 17,9 տոկոս աճ Է՝ մինչեւ 14,5 բնակչության 1 000 (մարդու) հաշվով (2019 թականին՝ 12,3 բնակչության 1 000 մարդու հաշվով): 2 124,5 հազարը մահացածների թիվն Է, ավելացել Է 323,8 հազարով»,- ասված Է հաշվետվությունում: Ավելի վաղ Ռուսաստանի փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան հայտնել Է, որ մահացության աճի մեջ մեծ բաժին են կազմել կորոնավիրուսից մահացու վախճանները: 2021 թվականի մարտին Ռուսաստանում մահացությունը, «Ռոսստատի» տվյալներով՝2021 թվականի հունվարի համեմատությամբ նվազել Է 14 տոկոսով: Երկրում կյանքի սպասվող տեւողությունը 2020 թվականին նվազել Է 1,84 տարով՝ մինչեւ 71,5 տարի, նաեւ նշված Է հաշվետվությունում «2020 թվականի 12 ամսում (դիտվում են) ժողովրդագրական բացասական միտումներ: 71,5 տարի Է (կազմել) կյանքի սպասվող տեւողությունը (նվազումը 1,84-ով 2019-թվականի համեմատությամբ՝ 73,34 տարի):
Հավելուրդային մահացությունը պայմանավորված Է նոր կորոնավիրուսային համավարակի ազդեցությամբ, որը դարձել Է վերջին հարյուրամյակում խստագույն մարտահրավերներից մեկն առողջապության համակարգի համար»,- հետեւում Է հաշվետվությունից: Նշված Է, որ անհրաժեշտ Է ապահովել բնակչության թվակաքանակի կայուն աճ եւ մինչեւ 2030 թվականը կյանքի սպասվող տեւողության բարձրացում մինչեւ 78 տարի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Կարծիքներ