Բոլոր ինձ կոչ անողներին կոչ եմ անում նույն խանդավառությամբ ինձ հետ միասին գալ սահմանային գոտի, շատ գործ կա.

Բոլոր ինձ կոչ անողներին կոչ եմ անում նույն խանդավառությամբ ինձ հետ միասին գալ սահմանային գոտի, շատ գործ կա.

Աժ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության մշտական հանձնաժողովի անդամ Վիլեն Գաբրիելյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է իրեն ուղղված կոչերին այն մասին, թե ինչու՞ ինքը չի մեկնում սահման:

Գաբրիելյանը գրել է, որ նման բան չէր անի, եթե չլինեին իրեն ուղղված հասցեական կոչերը, ինչպին ի պատասխան հայտնում է.

«Այսօր օրվա երկրորդ կեսին աշխատանքային պարտադիր պարտականություններս ավարտվում է ԱԺ նիստերի օրակարգի սպառման հետ միասին: Ես ինչպես միշտ գնալու եմ այնտեղ որտեղ որ պիտի լինեմ, քանզի բազմաթիվ կարևոր անելիքներ կան:

Բոլոր ինձ կոչ անողներին կոչ եմ անում նույն առոգանությամբ և խանդավառությամբ գրառմանս տակ + դնել, գնալու ենք իրար հետ սահմանային գոտի, լիքը գործ կա, առնվազն բարոյահոգեբանական առումով:

հ.գ. հա չմոռանամ, չհասկացա այդ ինչ մեր տուն գալու թեմա է, բայց միշտ դռները բաց են, առնվազն մաման ու տատին միշտ տանն են, ամենահամով պանրով բուլոչկաները և տաք թեյը անսպառ, օրերով կպահենք:

Հասցե՝ ք.Երևան, Էմինեսկու 2-րդ փ, տ.19: Համեցե՜ք.

Շնորհակալություն ուշադրության համար»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում