Դպրոցում բռնության և բուլինգի դեմ պայքարի միջազգային օրն է
Այսօր դպրոցում բռնության և բուլինգի, ներառյալ՝ կիբերբուլինգի դեմ պայքարի միջազգային օրն է։
Թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով այսօր խախտված է Արցախի Հանրապետության շուրջ 24.000 աշակերտի կրթության իրավունքը. նրանք զրկված են դպրոց հաճախելու հնարավորությունից:
Վտանգված է երեխաների կյանքի իրավունքը. քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման պատճառով սպանվել է 1 երեխա, ծանր վիրավորում են ստացել ավելի քան 3-ը: Հրետակոծությունների պատճառով ավերվել է ավելի քան 70 ուսումնական հաստատություն:
Կարծիքներ