Իրանը նոր ցենտրիֆուգներ է տեղադրել 2 միջուկային կառույցներում

Իրանը նոր ցենտրիֆուգներ է տեղադրել 2 միջուկային կառույցներում

Վիեննայի միջազգային կազմակերպություններում Իրանի դեսպան և մշտական ներկայացուցիչ Քազեմ Ղարիբաբադին երեքշաբթի հայտարարել է, որ Իրանը նոր ցենտրիֆուգներ է տեղադրել «Ֆորդոու» և «Նաթանզ» միջուկային կառույցներում՝ միջուկային գործարքով սահմանված պարտավորությունները նվազեցնելու շրջանակներում:

«Մեր ջանասեր գիտնականների շնորհիվ 348 IR2m ցենտրիֆուգների երկու համալիր է գործարկվել «Նաթանզում»»,- «ԻՐՆԱ» գործակալության փոխանցմամբ՝ հայտնել է իրանցի պաշտոնյան: Նրա խոսքով՝ IR6 ցենտրիֆուգների 2 համալիր տեղադրվել է նաև «Ֆորդոու» կառույցում:

Վերջինս հավելել է, որ դրանց թիվն ավելանալու է մոտ ապագայում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում