Վրաստանի խորհրդարանը ձախողեց ընդդիմության կողմից խորհրդարանական մանդատների մերժումը
Վրաստանի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ձախողեց ընդդիմության կողմից 51 պատգամավորի պատգամավորական մանդատներից հրաժարվելու մտադրությունը:
Այսօր խորհրդարանի օրակարգի հիմնական հարցերից մեկը 51 ընդդիմադիր պատգամավորների լիազորությունների վաղաժամկետ դադարեցումն էր, ովքեր չեն ճանաչում ընտրությունների արդյունքները և հրաժարվում են իրենց մանդատներից՝ որպես բոյկոտի նշան:
Քվեարկությունն անհատական էր՝ յուրաքանչյուր պատգամավորի դիմելու համար առանձին: 83 պատգամավորից կազմված խորհրդարանը, միաձայն ձախողեց «Միացյալ ազգային շարժում-ուժ միասնության մեջ է»,«Եվրոպական Վրաստան – Ազատության շարժում»,«Աղմաշենեբելի ռազմավարություն» կուսակցությունների մտադրությունը:
Այսօր՝ ավելի վաղ, կուսակցության կենտրոնական գրասենյակում խորհրդարանական մեծամասնության նիստից հետո «Վրացական երազանքի» կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր,որ կուսակցության խորհրդարանական մեծամասնությունը ձեռնպահ է մնում ընդդիմության մանդատները չեղարկելուց:
Կարծիքներ