Աթենքում բռնապետության դեմ ապստամբության տարելիցին նվիրված հանրահավաքից առաջ 5000 ոստիկան է տեղակայվել
Աթենքում ավելի քան 5000 ոստիկան է տեղակայվել բռնապետության դեմ արյունալի ապստամբության տարելիցին նվիրված հանրահավաքից առաջ, հայտնում է AP-ն։
Նախորդ տարիներին ամենամյա երթը դեպի ԱՄՆ դեսպանատուն հաճախ ուղեկցվում էր բռնությամբ:
1973 թվականին Աթենքի պոլիտեխնիկական ինստիտուտի ուսանողների գլխավորած մեծ ցույցերը մայրաքաղաքի կենտրոնում գտնվող տեղի ունեցան 1967 թվականից գործող ռազմական բռնապետության փլուզումից մեկ տարի առաջ։ Ոստիկանությունը կրակ էր բացել անզեն ցուցարարների վրա, սակայն զոհերի թիվն անհայտ է մնում։
Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը թվիթերյան իր էջին գրել է, որ ապստամբությունն ամրապնդել է երկրի «ամենօրյա հանձնառությունն անվտանգ ժողովրդավարությանը»:
Կարծիքներ