Ինչ սպառազինություն է Պենտագոնն ուղարկում Ուկրաինա

Ինչ սպառազինություն է Պենտագոնն ուղարկում Ուկրաինա

Միացյալ Նահանգները Ուկրաինային կտրամադրի ռազմական օգնության նոր փաթեթ՝ մոտ 150 միլիոն դոլար արժողությամբ, որը կներառի հակաօդային պաշտպանություն և հակատանկային զենքեր:

Այս մասին այսօր հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը։

«Միացյալ Նահանգներն այսօր հայտարարում է զենքի և տեխնիկայի նոր տրանշի մասին՝ օգնելու Ուկրաինային հաջողության հասնել մարտի դաշտում:

Զենքի և տեխնիկայի այս նոր փաթեթը ներառում է հակաօդային պաշտպանություն, հրետանի, հակատանկային և այլ զենքեր, որոնք էլ ավելի կբարձրացնեն Ուկրաինայի պաշտպանությունը ռուսական հարձակումից»,- ասել է Բլինկենը:

Խոսքը սպառազինությունների մատակարարման մասին է, որը Կիև կուղարկվի Պենտագոնի ռեզերվների հաշվին։

Ինչպես հավաստիացրել է պետքարտուղարը, Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները մտադիր են շարունակել աջակցել Ուկրաինային, քանի դեռ Ռուսաստանի Դաշնությունը որոշում չի կայացնի դադարեցնել հատուկ գործողությունը և դուրս բերել իր զորքերը այն տարածքից, որն Արևմուտքն ուկրաինական է համարում։

«Մենք կշարունակենք աշխատել Կոնգրեսի հետ՝ օգնելու Ուկրաինային ապահովելու ապագա, որտեղ ժողովուրդը կապրի անվտանգ և կայուն, բարգավաճ ժողովրդավարության պայմաններում»,- ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում