Լիտվայի հրաձիգների միության ղեկավարն առաջարկել է միավորել կամավորական կիսառազմական կառույցները
Կամավորական կիսառազմական կառույցները պետք է միավորվեն, քանի որ դրանք հիմնականում կանգնած են նույն խնդիրների առաջ։ Այս առաջարկով շաբաթ օրը Լիտվայի հրաձիգների կամավորական կիսառազմական միավորման համագումարում հանդես է եկել կազմակերպության ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Լինաս Իձիալիսը։
Կանոնավոր զինված ուժերին աջակցող Լիտվայի հրաձիգների միությունը ստեղծվել է 1919 թվականին, վերացվել 1940 թվականին և վերստեղծվել 1989 թվականին։ Կազմակերպությունը, որի կազմում ընդգրկված են քաղաքացիական անձինք, անցկացնում է սեփական զորավարժություններ, ինչպես նաև մասնակցում է բանակի հետ հատուկ կազմակերպված համատեղ վարժանքներին։
Միությունում կա 13000 կամավոր։
Կարծիքներ