«Էրեբունի-Երեւան» տոնակատարությունների այս տարվա բյուջեն կուղղվի թատրոնների վերանորոգմանը
«Էրեբունի-Երեւան» տոնակատարությունների այս տարվա բյուջեի շուրջ 80%-ը՝ 150 միլիոն դրամ, կուղղենք համայնքապատկան երկու թատրոնների վերազինմանն ու վերանորոգմանը։
Մհեր Մկրտչյանի անվան արտիստական թատրոնը եւ Պատանի հանդիսատեսի թատրոնը վաղուց նորոգման կարիք ունեն։ Քաղաքապետ Հայկ Մարությանն այցելել է նաեւ Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն, որը արդեն վերանորոգված եւ նորագույն լուսային ու ձայնային տեխնիկայով վերազինված շուտով կվերսկսի իր աշխատանքը։
Կարծիքներ