Ռեալը և ՄՅՈՒ-ն հետաքրքրված են եղել Զախարյանի ծառայություններով

Ռեալը և ՄՅՈՒ-ն հետաքրքրված են եղել Զախարյանի ծառայություններով

Մոսկվայի «Դինամոյի» և Ռուսաստանի հավաքականի կիսապաշտպան Արսեն Զախարյանի ծառայություններով հետաքրքրված են Անգլիայի և Իսպանիայի թոփ ակումբները:

Armsport-ի փոխանցմամբ՝ այս մասին Match TV-ին հայտնել է բանակցությունների գործընթացին ծանոթ աղբյուրը:

«Ես 2-3 տարի է, ինչ հետևում եմ Արսենին: Նրա նկատմամբ իրական հետաքրքրություն էր ցուցաբերում «Մանչեսթեր Յունայթեդը»: Ինձ դիմել են նաև այլ անգլիական այլ ակումբներ:

Կարող եմ նաև հաստատել «Բարսելոնայի» հետաքրքրության մասին տեղեկությունը, որը նախկինում հայտնվել էր ռուսական լրատվամիջոցներում: Ավելացնեմ, որ Զախարյանի ծառայություններով նաև հետաքրքրված էր Մադրիդի «Ռեալը»՝ երիտասարդական հավաքականի կազմում մրցաշարերից մեկում ունեցած լավ ելույթից հետո», – մեջբերում է աղբյուրին Match TV-ն:

Այս մրցաշրջանում 18-ամյա Զախարյանը 10 հանդիպում է անցկացրել ՌՊԼ-ում ՝ դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: Նա նաև 4 խաղ է անցկացրել Ռուսաստանի հավաքականի կազմում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում