«Մետա» ընկերությունն արգելափակել է Սիմոնյանի «RT»-ի և Կիսելևի «Россия сегодня»-ի հաշիվները
«Meta Corporation»-ը արգելափակել է «RT»-ի, «Россия сегодня» մեդիա խմբի և «հարակից կազմակերպությունների» հաշիվները իր հարթակներում:
Այս մասին հայտնում է Fox News-ը՝ մեջբերելով ընկերության հայտարարությունը։ «Meta»-ին են պատկանում «Facebook» և «Instagram» սոցիալական ցանցերը, «Threads» հավելվածը և «WhatsApp» մեսենջերը։
«Ուշադիր քննարկումից հետո մենք ընդլայնել ենք ռուսական պետական լրատվամիջոցների դեմ գործող միջոցները», - ասել է «Meta»-ի խոսնակը՝ նշելով, որ հաշիվներն անհասանելի են դարձել ընկերության հավելվածներում ամբողջ աշխարհում՝ «օտարերկրյա միջամտության» փորձերի պատճառով։
Որոշումը հրապարակվել է անմիջապես այն բանից հետո, երբ Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել «Россия Сегодня» մեդիա խմբի և նրա ղեկավար, հեռուստահաղորդավար Դմիտրի Կիսելևի դեմ և հրամայել նրանց հետ բոլոր ֆինանսական գործարքներն ավարտել մինչև նոյեմբերի 13-ը։
«RT»-ն և դրա գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը և մի քանի թոփ մենեջերներ նույնպես ենթարկվել են սահմանափակումների՝ ամերիկյան լսարանին «ռուսական կառավարության թաքնված հաղորդագրություններով» բովանդակության ստեղծման և տարածման համար իրենց ներգրավվածության համար:
Ըստ ԱՄՆ իշխանությունների՝ «RT»-ն փորձել է «գաղտնի հավաքագրել ամերիկյան ազդեցիկ անձանց՝ աջակցելու իր չարամիտ ազդեցության արշավին»։ ԱՄՆ պետքարտուղարԲլինքենը հայտարարել է, որ իր երկիրը Կանադայի և Բրիտանիայի հետ համատեղ արշավ է սկսել՝ «համախմբելու գործընկերներին ամբողջ աշխարհում՝ արձագանքելու RT-ի և ռուսական ազդեցության և ապատեղեկատվության այլ գործիքների սպառնալիքին»:
ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ի գործողությունները հակասում են տեղեկատվության ազատ հասանելիության ապահովման և ԶԼՄ-ների բազմակարծության ոլորտում ստանձնած պարտավորություններին և խոստացել են պատասխան քայլեր ձեռնարկել։
Կարծիքներ