Բայդենը չի փորձել մեղքը բարդել Թուրքիայի վրա՝ խոսելով Հայոց ցեղասպանության մասին. Բլինկեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի փորձել մեղքը բարդել Թուրքիայի վրա, երբ խոսել է Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության մասին: Այս մասին չորեքշաբթի` ապրիլի 28-ին, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը օտարերկրյա լրագրողների հետ առցանց հանդիպման ժամանակ:
«Ինչպես նշել է նախագահը, հիշատակի օրը նշելու ցանկությունը նպատակ ուներ հարգել զոհերի հիշատակը և ոչ թե մեղքը բարդել որևէ մեկի վրա: Եվ, իհարկե, մեր ուշադրության կենտրոնում էին գտնվում Օսմանյան կայսրության վերջին օրերի իրադարձությունները», -ասել է Բլինկենը:
Նրա խոսքով՝ Բայդենը շարադրել է իր վաղեմի տեսակետները, երբ նրա անունից Սպիտակ տունը հանգստյան օրերին գրավոր հայտարարություն էր տարածել, որում Ամերիկայի ներկայիս ղեկավարը ճանաչել էր Օսմանյան կայսրությունում 20-րդ դարի սկզբին Հայոց ցեղասպանությունը:
«Սակայն կարևոր է նշել նաև, որ նախագահն ապրիլի 23-ին լավ հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հետ: Գիտեմ, որ նրանք անհամբեր սպասում են հանդիպմանը: Կան շատ խնդիրներ և ոլորտներ, որտեղ մենք սերտ համագործակցում ենք: Թուրքիան Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի կարևոր դաշնակիցն է: Մենք հանդես ենք գալիս որպես գործընկերներ տարածաշրջանային և գլոբալ շատ հարցերի շուրջ ․.. Մենք կշարունակենք պահպանել ուժեղ երկկողմ հարաբերություններ Թուրքիայի հետ, որը ներառում է համագործակցության ավելի լայն ոլորտներ, ինչպես նաև արդյունավետ կառավարում այն ոլորտներում, որոնց շուրջ կան տարաձայնություններ: Եվ, ինչպես շատ երկրների միջև, մեր միջև ևս կան հակասություններ»,- ասել է Բլինկենը:
Կարծիքներ