Կանադայի վարչապետը կպաշտոնավարի ևս 6 տարի
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն երկարաձգեց իր պաշտոնավարման վեցամյա ժամկետը այն բանից հետո, երբ երկուշաբթի օրն անցկացված արտահերթ ընտրություններում նրա գլխավոր մրցակիցը պարտություն կրեց, գրում է «Ամերիկայի Ձայնը»
Թրյուդոն երկուշաբթի օրվա հաղթանակի կապակցությամբ արտասանած ելույթում ասաց, որ կենտրոնանալու է իր երկրում կորոնավիրուսային համաճարակը հաղթահարելու վրա:
«Դուք ձեր ձայնով մեզ հետ եք ուղարկում աշխատանքի՝ տալով համավարակի դեմ պայքարը շարունակելու հստակ մանդատ, հանուն եկող պայծառ օրերի», ասել է Թրյուդոն:
Կարծիքներ