Ավստրալիայում նշում են, որ առաջին սերնդի պատվաստանյութերը չեն դադարեցնի համավարակը
Առաջին սերնդի պատվաստանյութը ի վիճակի չէ կանխելու կորոնավիրուսի տարածումը, ասվում է Ավստրալիայի Առողջապահության և բժշկական գիտությունների ակադեմիայի (AAHMS) հրապարակած զեկույցում:
«Նոր ապացույցները վկայում են այն մասին, որ փորձարկումներում «առաջին սերնդի» պատվաստանյութերը, ամենայն հավանականությամբ, արդյունավետ կլինեն SARS-CoV-2-ի հետ կապված հիվանդությունների կանխարգելման գործում, բայց դրանք դժվար թե կանխեն վիրուսով վարակվելը: Սա նշանակում է, որ պատվաստանյութերի առաջին սերունդն ի վիճակի չի լինի զգալիորեն նվազեցնել վիրուսի փոխանցման արագությունը», – ասվում է զեկույցում:
Գիտնականները շեշտում են, որ Ավստրալիայում համավարակի դեմ պայքարում հաջողությունն ամրապնդելու համար անհրաժեշտ է համադրել մի շարք միջոցառումներ, ինչպիսիք են մասսայական թեստավորումը, վարակվածների հետ կապին հետևելը, մեկուսացումն ու սոցիալական հեռավորության պահպանումը, դիմակներ կրելը:
Զեկույցում նշվում է, որ պատվաստանյութերը կօգնեն նվազեցնել հոսպիտալացումը և մահերը, որոնք առաջացել են COVID-19- ի պատճառով:
Կարծիքներ