Ավստրալիա. Ազատական ժողովրդավարությունները պետք է պատրաստվեն պատերազմի
Ազատական ժողովրդավարությունները պետք է պատրաստվեն պատերազմի: Այս մասին հայտարարել է Ավստրալիայի ՆԳՆ ղեկավար Մայք Պեցզուլոն՝ նշելով, որ պատերազմի հավանականությունն աճում է:
«Պետք է անդադար փնտրել հնարավորություն խաղաղության համար, կրկին ամրապնդել ուժերը»,-նշել է նա:
Նա չի հստակեցրել իր զգուշացման պատճառները, սակայն այն հաջորդել է Չինաստանի հետ Ավստրալիայի հարաբերությունների կտրուկ վատթարացմանն ու Թայվանի պատճառով տարածաշրջանային լարվածության աճին:
Կարծիքներ