Ռումինիայում պահանջում են հավաքականի գլխավոր մարզչի հրաժարականը

 Ռումինիայում պահանջում են հավաքականի գլխավոր մարզչի հրաժարականը

Ռումինիայի հավաքականի շուրջ կրքերը թեժացել են Հայաստանից կրած պարտությունից հետո: Սոցցանցերում արդեն ոչ միայն երկրպագուները, այլև որոշ լրատվամիջոցներ ու պաշտոնատար անձինք պահանջում են գլխավոր մարզիչ Միրել Ռադոյիի հրաժարականը:

«Ռադոյին պետք է միանշանակ հեռացվի այս արդյունքից հետո: Մեր խաղացողները, իհարկե, սխալներ թույլ տվեցին, բայց սա անընդունելի է: Մենք այնքան վատ վիճակում ենք, որ անգամ անհավատալի է»,- գրել է թվիթերյան Romanian Football էջը:

Ռումինիայի պրոֆեսիոնալ ֆուտբոլային լիգայի գլխավոր քարտուղար Ջասթին Ստեֆանը ևս կոշտ քննադատության է արժանացել գլխավոր մարզչին ու ընդգծել, որ ֆեդերացիայում մեծ փոփոխություններ պետք է կատարվեն:

«Վաղը մենք պետք է խոսենք Ռումինիայի ֆուտբոլի ֆեդերացիայում անհրաժեշտ փոփոխությունների մասին՝ թե՛ ադմինիստրատիվ, թե՛ մարզական առումով: Անչափ նվաստացնող էր Հայաստանից կրած պարտությունը… կարծեմ՝ պատմության մեջ առաջին անգամ: Աշխարհի առաջնությունում հայտնվելու միայն տեսական շանսեր մնացին»,- գրել է Ստեֆանը «Ֆեյսբուք»-ի իր էջում:

Ռումինական Sport.ro կայքն էլ հայտնում է, որ թիմի գլխավոր մարզիչ Միրել Ռադոյին արդեն իսկ հայտարարել է, որ մտածում է հրաժարականի մասին, և հավանական է՝ մոտ օրերս վերջնական որոշում կկայացվի այս հարցում:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում