Ֆուտզալի Հայաստանի հավաքականը մեկնեց Վրաստան
Ֆուտզալի Հայաստանի հավաքականը մարտի 2-ին մեկնել է Թբիլիսի, որտեղ մարտի 5-ին հերթական հանդիպումն է անցկացնելու Եվրո-2022-ի ընտրական խմբային փուլի շրջանակներում, հաղորդում է ՀՖՖ մամուլի ծառայությունը:
Ռուբեն Նազարեթյանի գլխավորությամբ Թբիլիսի են մեկնել հավաքական հրավիրված 18 ֆուտբոլիստներից 14-ը՝ Լուան Բարբոսան, Ռոբերտ Բոյարկինը, Սարո Գալստյանը, Գարեգին Մաշումյանը, Համլետ Մանուկյանը, Սարգիս Մարգարյանը, Վլադիմիր Սանոսյանը, Դավիթ Ասլանյանը, Արթուր Մելքոնյանը, Կելսոն Վինիցիուս Ֆրանցիսկո դե Կամպոսը, Վիկտոր Դե Սոուզան, Ռաֆիկ Բաղդասարյանը, Նիկիտա Խրոմիխը, Դենիս Նևեդրովը, Ժոաո Կարվալյոն:
Նշենք, որ թիմերը միմյանց կհանդիպեն նաև մարտի 10-ին, այս անգամ՝ Երևանում: Այս պահին Հայաստանի և Վրաստանի հավաքականները երկու տուրից հետո ունեն մեկական միավոր: Առաջատարը Ռուսաստանի հավաքականն է՝ 6 միավորով, երկրորդ տեղում Ֆրանսիան է, որն ունի երկու միավոր: Հայաստանի և Վրաստանի հավաքականները առաջին երկու տուրերում պարտվել են Ռուսաստանին և ոչ-ոքի խաղացել ֆրանսիացիների հետ: Եզրափակիչ փուլի ուղեգիր են նվաճելու 8 խմբերի հաղթողները, ինչպես նաև երկրորդ տեղերը զբաղեցրած թիմերի մեջ լավագույն ցուցանիշ ունեցող վեց հավաքականները: Երկրորդ տեղը զաբղեցրած մյուս երկու թիմերը միմյանց մեջ խաղերում վիճարկելու ե նեզրափակիչ փուլի վերջին ուղեգիրը:
Կարծիքներ