Եթե եկեղեցին սեփական ժողովրդի ձայնը լսելու, ժողովրդի որոշումն ընդունելու խնդիր ունի, դա խոսում է եկեղեցու՝ Աստծո հետ ունեցած խնդիրների մասին. Տարոն Չախոյան
Տարոն Չախոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Եթե եկեղեցին սեփական ժողովրդի ձայնը լսելու, ժողովրդի որոշումն ընդունելու խնդիր ունի, դա խոսում է եկեղեցու՝ Աստծո հետ ունեցած խնդիրների մասին։
Եթե եկեղեցին սեփական ժողովրդի ընտրած իշխանության հրաժարականն է պահանջում, չի հաշտվում ու ականջալուր չի լինում ժողովրդի կամարտահայտմանը, դա խոսում է եկեղեցու՝ Աստծո հետ ունեցած խնդիրների մասին։
Սեփական ժողովրդի կարծիքն ու կամարտահայտումը ոտատակ տալով՝ վարչապետի հրաժարականի հայրական հորդոր հնչեցնելը ևս խոսում է Աստծո հետ ունեցած խնդիրների մասին։
Հրաժարականի հայրական հորդոր են հնչեցրել, լավ է ընտրարշավի ժամանակ քարոզարշավ չեն իրականացրել՝ չնայած որ շատերին կարելի էր նկատել ընդդիմության հանրահավաքներին։
Իսկ եթե ոմանք ջանում են եկեղեցին քաղաքականացնել, ապա չի ստացվի, քանզի եկեղեցին անձերով չէ պայմանավորված, և իմ հավատքն առ Աստված միջնորդավորված չէ այդ անձերով»։
Կարծիքներ