Գեղարքունիքի մարզպետը Գանձակում ծանոթացել է խորքային հորի հորատման աշխատանքներին
2021 թվականի ՀՀ կառավարության կողմից հաստատված՝ մարզի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում Գանձակ համայնքի խորքային հորի հորատման աշխատանքներին ծանոթանալու նպատակով Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը շրջայցով Գանձակ համայնքում էր:
Գանձակի համայնքապետ Արմեն Պողոսյանը մարզպետին ներկայացրել է կատարված աշխատանքները:
Մարզպետն էլ իր հերթին աշխատանքների թերությունների շտկման վերաբերյալ տվել է համապատասխան հանձնարարականներ:
Նախատեսվում է, որ ծրագրի ավարտից հետո համայնքի ոռոգելի տարածքները կավելանան շուրջ 50 հա-ով:
Կարծիքներ