Ապօրինի ընդերքօգտագործման դեպքեր՝ Գեղարքունիքի մարզում
Oգոստոսի 31-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական կանխարգելիչ ստուգայցերի ընթացքում Գեղարքունիքի մարզում՝ Մարտունի-Գետափ ավտոճանապարհի տարբեր հատվածներում, հայտնաբերել են բազալտ տեսակի քարի և սև ավազի ապօրինի արդյունահանման դեպքեր։
Ապօրինի ընդերքօգտագործման տարածքներում տեղակայված է եղել ծանր տեխնիկա։
Բոլոր դեպքերով նյութերն ուղարկվել են իրավապահ մարմիններին։
Կարծիքներ