Իսրայելական անօդաչու թռչող սարքն ընկել է հարավային Լիբանանի սահմանային գոտում

Իսրայելի ռազմաօդային ուժերի Skylark անօդաչու թռչող սարքը, որը կատարում էր հետախուզման առաքելություն, վթարի է ենթարկվել հինգշաբթի օրը լիբանանյան տարածքում։ Այս մասին հայտնում է Al-Manar հեռուստաալիքը ։
Նրա խոսքով՝ կործանված անօդաչու թռչող սարքը հայտնաբերել է լիբանանյան բանակը Այթ ալ-Շաաբ եւ Ռումեյշ բնակավայրերի միջեւ ընկած տարածքում։ Իսրայելական զինվորականները Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերի (UNIFIL) խաղաղապահների միջոցով պահանջել են վերադարձնել ինքնաթիռը։ Ավելի վաղ Իսրայելի բանակի ներկայացուցիչը Twitter-ում հայտնել էր, որ անօդաչու թռչող սարքը կործանվել է Լիբանանի հարավում անսարքության պատճառով, գաղտնի տեղեկատվության արտահոսքի վտանգ չկա։
Կարծիքներ