Չկա մի արժանահավատ քրիստոնյա, ում համար ընդունելի կլինի վեղարի տակ թաքցրած անառակությունը. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Գարեգին Բ-ի՝ կուսակրոնության ուխտը խախտելու պնդումներին և դրա շուրջ աղմուկին:
«Կտրիճ Ներսիսյանը, նրա մերձավոր շրջապատն ու նրան պաշտպանողները չհերքելով ու իրենց լռությամբ արդեն փաստել են, որ նա զավակ ունի։
Հետևաբար Կտրիճ Ներսիսյանին պաշտպանելու բոլոր փորձերը ընդամենը փարիսեցիություն է։
Չկա մի արժանահավատ քրիստոնյա, ում համար ընդունելի կլինի վեղարի տակ թաքցրած կեղծ բարեպաշտությունն ու անառակությունը»,- ասվում է գրառման մեջ:
Կարծիքներ