Հայաստանում հաստատվել է Covid-19-ով վարակման 115 նոր դեպք. մահացել է 8 քաղաքացի

Հայաստանում հաստատվել է Covid-19-ով վարակման 115 նոր դեպք. մահացել է 8 քաղաքացի

Հայաստանում մարտի 6-ի ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 421 հազար 341 դեպք, որից 406 հազար 193-ը`առողջացման, 8536-ը` մահվան ելքով:

Կորոնավիրուսային հիվանդությունից այս պահին փաստացի բուժում է ստանում 4 984 բուժառու: Այս մասին հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:

Մեկ օրում կատարվել է 3 422 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 115 նոր դեպք, առողջացել է 505 քաղաքացի, արձանագրվել է մահվան 8 դեպք:

Թեստավորումների ընդհանուր թիվը հասել է 2 միլիոն 916 հազար 349-ի:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում