ՀՀ նախագահը ստորագրել է Տիգրան Խաչատրյանին փոխվարչապետ նշանակելու մասին հրամանագիրը

ՀՀ նախագահը ստորագրել է Տիգրան Խաչատրյանին փոխվարչապետ նշանակելու մասին հրամանագիրը

Ֆինանսների նախկին նախարար Տիգրան Խաչատրյանը նշանակվել է փոխվարչապետ: Աս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի հրամանագրից:

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 131-րդ հոդվածի, ինչպես նաև «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի՝ Տիգրան Խաչատրյանին նշանակել փոխվարչապետ»,-նշվում  է հրամանագրում:

ՀՀ փոխվարչապետի պաշտոնում Տիգրան Խաչատրյանի նշանակման մասին այսօր անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է երկրի ղեկավարը:

Հիշեցնենք՝ ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանին պաշտոնից ազատելու մասին հրամանագիրը ստորագրել էր դեկտեմբերի 12-ին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում