Վրաստանում 3 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Այսօր՝ հունիսի 19-ին, ժամը 12:43-ին Սամեբա գյուղի մոտակայքում 3.0 (ML) մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ Այս մասին հայտնում է «ԱԼԻՔ»-ը:
Վրաստանը միջին սեյսմիկ ակտիվության երկիր է։ Վերջին շրջանում պարբերաբար երկրաշարժեր են տեղի ունենում Դմանիսիի շրջանում, ինչպես նաև Նինոծմինդայի շրջանի Սամեբա գյուղին հարող տարածքում։
Հիշեցնենք, երկու օր առաջ ևս՝ հունիսի 17-ին, ժամը 05:09-ին Սամեբա գյուղի մոտակայքում 4,0 (ML) մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ էր տեղի ունեցել։
Կարծիքներ