Ինչո՞ւ ենք հեծանիվ քշում և դա ի ցույց դնում․ վարչապետը նշել է պատճառները

Ինչո՞ւ ենք հեծանիվ քշում և դա ի ցույց դնում․ վարչապետը նշել է պատճառները

«Ինչո՞ւ ենք հեծանիվ քշում և դա ի ցույց դնում»:

Ֆեյսբուքի էջում այս հարցադրմանն է պատասխանել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչո՞ւ ենք հեծանիվ քշում և դա ի ցույց դնում․

1․ Քաջալերելու համար վաղ արթնանալու սովորությունը,

2․ Քաջալերելու համար առողջ ապրելակերպը և ֆիզիկական ակտիվությունը,

3․ Քաջալերելու համար տեղաշարժվելու այլընտրանքային եղանակները,

4․ Քաջալերելու համար մարդկային հաղորդակցության՝ սնվելու վրա չհիմնված եղանակները,

5․ Ընդգծելու համար ածխածնային արտանետումների նվազեցման օրակարգը,

6․ Քաջալերելու համար քաղաքային և բնական միջավայրի հետ առնչվելու, ճամփորդելու այլընտրանքային ձևերը,

7․ Ընդգծելու համար պարզ ձևերով ազատությանը, վայելքին, կյանքին հասու լինելու հնարավորությունները,

8․ Ընդգծելու համար կամքը կոփելու, ինքդ քո առաջ խնդիրներ դնելու, խնդիրներ հաղթահարելու ունակությունդ դաստիարակելու կարևորությունը,

9․ Ընդգծելու համար թիմային գործելակերպի, բոլորի առաջ անհատի պատասխանատվության, անհատի առաջ բոլորի պատասխանատվության կարևորությունը»,- գրել է նա՝ հավելելով «կեցցեհեծանիվը» հեշթեգը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում