Ողջունում եմ Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու Բայդենի որոշումը. Էլիզաբեթ Ուորեն

Ողջունում եմ Ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու Բայդենի որոշումը. Էլիզաբեթ Ուորեն

ԱՄՆ սենատոր Էլիզաբեթ Ուորենը Թվիթերի իր միկրոբլոգում անդրադարձել է Հայոց ցեղասպանության թեմային և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ այն ճանաչելու որոշմանը: Նա մասնավորապես գրել է.

«Ես ողջունում եմ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Հայոց ցեղասպանությունը պաշտոնապես ճանաչելու որոշումը: Այս ոճրագործությունը ցեղասպանություն անվանելը վաղուց ուշացել է: Մենք պետք է ճանաչենք անցյալի սարսափները, եթե հույս ունենք հետագայում խուսափել դրանց կրկնությունից:

Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ես միանում եմ Միացյալ Նահանգների հայ համայնքին և հայկական Սփյուռքի բոլոր ներկայացուցիչներին, հարգում և հիշում եմ զոհերին, կանգնած եմ վերապրածների ու նրանց ընտանիքների կողքին՝ Հայոց ցեղասպանության ճանաչման այս դժվարին գործում»:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում