Ուկրաինան դուրս է եկել Ռուսաստանի հետ գաղտնի հեռախոսակապի համաձայնագրից
Ուկրաինան դուրս է եկել Ռուսաստանի հետ Կիևի և Մոսկվայի միջև ուղիղ գաղտնի հեռախոսագիծ կազմակերպելու մասին համաձայնագրից։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում կատարելով Ուկրաինայի Գերագույն ռադայում երկրի նախարարների կաբինետի ներկայացուցիչ Տարաս Մելնիչուկի տարածած հայտարարությունը։
«Ուկրաինայի Նախարարների կաբինետի և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև Կիևի և Մոսկվայի միջև ուղիղ գաղտնի հեռախոսագիծ կազմակերպելու մասին համաձայնագիրը դադարեցվել է», - գրել է Մելնիչուկը տելեգրամյան իր ալիքում։
Վերջինս նաև հավելել է, որ համաձայնագիր ստորագրվել է Մոսկվայում՝ 1998 թվականի փետրվարի 27-ին։
Կարծիքներ