COVID-19-ով վարակվածների թիվն աշխարհում մոտեցել Է 199 միլիոնի
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում օգոստոսի 3-ի առավոտվա դրությամբ կազմել Է 198 միլիոն 933 հազար 145: Այդ մասին վկայում են վերջին տվյալները: Վիրուսի տարածման սկզբից ի վեր COVID-19-ի հետ կապված հիվանդությունների զոհերի թիվը հասել Է 4 միլիոն 236 հազար 469 մարդու:
COVID-19-ով վարակման ավելի քան 15 մլն դեպք գրանցած երկրների թվում են՝ ԱՄՆ-ը, Հնդկաստանը եւ Բրազիլիան: Վարակվածների եւ մահացածների թվով առաջատարը մնում Է ԱՄՆ-ը, որտեղ միագումար հայտնաբերվել Է 35 միլիոն 131 հազար 438 COVID-19-ով ախտահարված, իսկ մահացածների թիվը հասել Է մինչեւ 613 հազար 679-ի: Վարակվածների թվով երկրորդ հորիզոնականն զբաղեցնում Է Հնդկաստանը, որտեղ COVID-19-ի հաստատված դեպքերի թվաքանակը հասել Է 31 միլիոն 726 հազար 507-ի, իսկ վարակման հետեւանքներից մահացածների ընդհանուր թիվը երկրում կազմել Է 425 հազար 195:
Աշխարհում ախտահարվածների թվով երրորդ տեղում գտնվում Է Բրազիլիան, որտեղ համավարակի ժամանակաշրջանում գրանցվել Է 19 միլիոն 953 հազար 501 հիվանդ, մահացել Է 557 հազար 223 մարդ: Worldometer պորտալի տվյալներով, որը մասնագիտանում Է համաշխարհային կարեւորագույն իրադարձությունների վիճակագրության բնագավառում, մահացության գործակիցը մոլորակի 1 մլն բնակչության համար օգոստոսի 3-ի առավոտվա դրությամբ կազմել Է 545,2: ԱՄՆ-ում 1 մլն բնակչության հաշվով մահացել Է 1891, Հնդկաստանում՝ 305, Բրազիլիայում՝ 2602 մարդ, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
Կարծիքներ