Արթուր Թովմասյանը հյուրընկալել է ՌԴ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանին
Օգոստոսի 3-ին ՌԴ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Ալբերտ Անդրյանն ԱՀ Նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Մասիս Մայիլյանի ուղեկցությամբ հյուրընկալվել է Արցախի խորհրդարանում: Այս մասին տեղեկանում է ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնի տարածած հաղորդագրությունից:
Ողջունելով Ալբերտ Անդրյանին՝ Արթուր Թովմասյանը բարձր է գնահատել 90-ականներին ռուս քաղաքական գործիչների հետ ունեցած ակտիվ կապերը և կարևորել դրանց վերականգնումն ու խորացումը:
Խորհրդարանի նախագահը ներկայացրել է 2020թ 44-օրյա պատերազմի ընթացքում Արցախի քաղաքական ուժերի գործունեությունը, անդրադարձել հետպատերազմյան ժամանակածին օրենքների նախագծերի քննարկմանն ու ընդունմանը, աջակցության կյանքի կոչված ծրագրերին:
Ալբերտ Անդրյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և քննարկել հետագա անելիքները:
Հանդիպմանը ներկա էր ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը:
Կարծիքներ