Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը երկրաշարժի դեպքում. քննարկում Տավուշի մարզպետարանում

Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը երկրաշարժի դեպքում. քննարկում Տավուշի մարզպետարանում

Մայիսի 24-ին, համաձայն ՀՀ Տավուշի մարզի բնակչության պաշտպանության համակարգի նախապատրաստման 2023 թվականի հիմնական միջոցառումների պլանի, Տավուշի մարզպետարանում անց կացվել է «Բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը երկրաշարժի դեպքում» թեմայով շտաբային ուսումնավարժություն։

Ուսումնավարժությունը ղեկավարել է մարզպետ Հայկ Ղալումյանը, շտաբի պետն էր Տավուշի մարզային փրկարարական վարչության պետ, փ/ծ գնդապետ Վահան Փիրումյանը։

Ուսումնավարժությանը մասնակցել են ՆԳՆ Տավուշի մարզային փրկարարական վարչության և ոստիկանության, մարզի այլ ուժային կառույցների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի ղեկավար կազմը և աշխատակիցները, արտակարգ իրավիճակների և տարհանման հանձնաժողովները, Իջևան համայնքի ղեկավարը, Գանձաքար և Գետահովիտ բնակավայրերի վարչական ղեկավարները։

Շտաբային ուսումնավարժության նպատակն էր գործարկել «Ուժեղ երկրաշարժի դեպքում ՀՀ Տավուշի մարզի գործողությունների պլան»-ով նախատեսված միջոցառումները, ստուգել դրանց իրատեսական լինելը, կատարելագործել ղեկավար մարմինների կարողություններն՝ ուժեղ երկրաշարժի դեպքում բնակչության պաշտպանության միջոցառումների կազմակերպման վերաբերյալ որոշումների ընդունման ուղղությամբ։

Մեկնարկին փ/ծ գնդապետ Վահան Փիրումյանը ներկայացրել է ստեղծված իրավիճակը, այնուհետև ուսումնավարժության մասնակիցները միջանակյալների միջոցով ստացել են կոնկրետ հանձնարարականներ։

Ներկա մասնակիցները իրենց գերատեսչությունների իրականացրած գործառույթների մասով կատարած աշխատանքների և ծագած խնդիրների վերաբերյալ զեկույցներ են ներկայացրել Տավուշի մարզպետին։

Ուսումնավարժության ղեկավար Հայկ Ղալումյանը ամփոփել է կատարած աշխատանքները՝ կարևորելով միջգերատեսչական համագործակցության ամրապնդումը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում