Ուժեղացված ծառայության արդյունքում ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 20 ավտոմեքենա

Ուժեղացված ծառայության արդյունքում ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 20 ավտոմեքենա

«Վերջին զանգի» միջոցառումների անվտանգության ապահովման նպատակով կազմակերպված ուժեղացված ծառայության արդյունքում, ժամը 11:00-ի դրությամբ, ոստիկանության պահպանվող հատուկ տարածքներ է տեղափոխվել 20 տրանսպորտային միջոց, որոնցից 17-ի ղեկին եղել են անչափահասներ, երկու անձ մեքենան վարել է առանց վարորդական իրավունքի վկայականի, մեկը՝ ոչ սթափ վիճակում։

Մինչ այս պահը շրջանավարտների մասնակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար չի արձանագրվել։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում