Գյումրիում ընդդիմադիր երկու ուժ հայտարարել է ավագանիում Վարդան Ղուկասյանին սատարելու մասին

Գյումրիում ընդդիմադիր երկու ուժ հայտարարել է ավագանիում Վարդան Ղուկասյանին սատարելու մասին

Գյումրու ավագանու ընտրություններին անցողիկ շեմը հաղթահարած ընդդիմադիր ուժերից երկուսը հայտարարել են առավելագույն քվեներ ստացած ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանին սատարելու մասին։

«Ես՝ որպես «Իմ հզոր համայնք» կուսակցության Գյումրի համայնքի ավագանու ցուցակի քաղաքապետի թեկնածու, հայտարարում եմ՝

պատրաստ եմ մեր ավագանիների կազմով առանց որևէ նախապայմանի, առանց որևէ պաշտոնի հավակնելու քվեարկել գյումրեցիների կողմից առավելագույն ձայներ ստացած քաղաքապետի ընդդիմադիր թեկնածու Վարդան Ղուկասյանի օգտին, քանի որ առաջադրվելուց ես ձեզ խոստացել էի` չհաղթելու դեպքում սատարելու եմ գյումրեցիների առավել շատ քվեները ստացած քաղաքապետի ընդդիմադիր թեկնածուին»,- Ֆեյսբուքում նշել է Ռուբեն Մխիթարյանը:

Նշենք, որ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը ավագանիում կունենա 3 մանդատ:

 

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը Ֆեյսբուքի եթերում մասնավորապես ասել է. «Մենք պետք է ամեն ինչ անենք, որ մեր ընդդիմադիր դաշտը միավորվի: Մենք մեր սկզբունքները ներկայացրել ենք, որ առավելագույն ձայներ ստացածին կարող ենք սատարել մեր քվեներով՝ չհավակնելով ոչ մի պաշտոնի»:

 

«Մայր Հայաստան» դաշինքը, որի թեկնածուն Գյումրիում Կարեն Սիմոնյանն է, ըստ նախնական արդյունքների՝ ավագանիում կունենա 2 մանդատ:

Հիշեցնենք, որ Գյումրիում, ըստ ընտրությունների նախնական արդյունքների, առավելագույն ձայներ ստացել է ՔՊ-ն, երկրորդ տեղում Հայաստանի կոմունիստական կուսակցությունն է՝ նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում