Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինին
Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Այդ մասին տեղեկացրել է ՀԱԿ մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։
Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել տարածաշրջանային զարգացումների շուրջ, և երկուստեք գոհունակություն է հայտնվել նկատվող կայունացման միտումների առիթով:
Կարծիքներ