Տոկունություն և ոգու ամրություն հերոսածին ծնողներին ու նրանց հարազատներին. Հ. Մաթևոսյան

Տոկունություն և ոգու ամրություն հերոսածին ծնողներին ու նրանց հարազատներին. Հ. Մաթևոսյան

Լենուղի համայնքում այսօր ներկա եմ գտնվել Արցախյան 3-րդ պատերազմում զոհված համայնքի չորս հերոսների՝ ռազմական բժիշկ Գարիկ Մանուկյանի, զինծառայող Թաթուլ Թովմասյանի, կամավորներ՝ Սերյոժա Ղուկասյանի և Մուշեղ Մուրադյանի հիշատակին նվիրված հուշարձանի բացմանը:

Իմ խոնարհումն եմ հայտնել Արցախյան 44-օրյա պատերազմում անմահացած մեր հերոսների հիշատակի առջև, ընդգծել նրանց անսահման հայրենասիրությունն ու ազգանվեր կերպարը, որը մեզ պարտավորեցնում է մեր ամենօրյա աշխատանքով արժանին մատուցել նրանց գործած սխրանքներին:

Փառք ու հավերժ հիշատակ մեր անմահացած հերոսներին:

Տոկունություն և ոգու ամրություն հերոսածին ծնողներին ու նրանց հարազատներին:

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում