Հռոմի պապը պարզել է Բուչայից բերված Ուկրաինայի դրոշը
Հռոմի Ֆրանցիսկոս պապը խստորեն դատապարտել է Բուչայում խաղաղ մարդկանց կոտորածը: Նա բարձարցրել է Ուկրաինայի կապույտ-դեղին դրոշը, որը ստացել է Բուչայից:
«Այս դրոշը պատերազմից է, նահատակված ավան Բուչայից, այստեղ են նաև ուկրաինացի երեխաներն, ովքեր երեկ բերել են դրոշը, եկեք ողջունենք նրանց և միասին աղոթենք», - ասել է կաթոլիկ եկեղեցու հովվապետը:
Հռոմի պապի խոսքով՝ աշխարհը ցանկանում է Ուկրաինայից ստանալ լուրեր, որոնք թեթևացում և հույս կբերեն, բայց փոխարենը լսում է կոտորածների և դաժանության մասին հաղորդագրություններ:
«Վայրագություններ անօգնական կանանց և երեխաների նկատմամբ: Նրանք այս արյունահեղության զոհերն են, նրանց անմեղ արյունը բարձրանում է երկինք և այնտեղից աղաչում՝ «Վե՛րջ տվեք պատերազմին, վայր դրեք զենքը, վերջ տվեք մահ ու ավեր տարածելուն», - ասել է Հռոմի պապը:
Կաթոլիկ քահանայապետը Վատիկանում իր նստավայրում ուկրաինացի երեխաներին է ընդունել ապրիլի 17-ին նշվելիք Զատկի կապակցությամբ:
Կարծիքներ