ԱԺ-ն հանդես է եկել ՀԱՊԿ ԽՎ 15-ամյակին նվիրված նիստը Երևանում անցկացնելու առաջարկով
Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 6-ին ընդունել է ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի պատասխանատու քարտուղար Սերգեյ Պոսպելովին:
ՀԱՊԿ նախագահության շրջանակում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը հանդես է եկել Խորհրդարանական վեհաժողովի 15-ամյակին նվիրված հոբելյանական նիստը հունիսին Երևանում անցկացնելու առաջարկով:
Հանդիպմանը կողմերն անդրադարձել են նաև ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի մշտական հանձնաժողովներին: ՀԱՊԿ ԽՎ քաղաքական հարցերի և միջազգային համագործակցության մշտական հանձնաժողովի արտագնա նիստը կանցկացվի ընթացիկ տարվա երկրորդ կիսամյակում:
Քննարկման առանցքում են եղել նաև ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի կառուցվածքի ընդլայնմանն առնչվող հարցեր:
Կարծիքներ