Տարին երկնիշ տնտեսական աճի մակարդակով փակելու միտքը և պլանը մնում է ուժի մեջ. Քերոբյան
Վերջին 2 շաբաթվա ընթացքում գրեթե բոլոր միջազգային ֆինանսական կազմակերպությունները, ՀՀ Կենտրոնական բանկն ու կառավարությունը ճշգրտել են տարեկան տնտեսական աճի վերաբերյալ կանխատեսումները՝ էապես բարձրացնելով այն:
Ինչպես կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը, սա շատ լավ նշան է, և պետք է բիզնեսը հասկանա ու ընդլայնի իր ներդրումները, գործունեությունը:
«Կարծում եմ՝ 6 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը կրկին պահպանողական է: Մենք գնում ենք այն ճանապարհով, որն իմ մտքում կար: Տարին երկնիշ տնտեսական աճի մակարդակով փակելու միտքը և պլանը մնում է ուժի մեջ»,- ասաց Քերոբյանը:
Հուլիսի 1-ին ՀՀ կառավարության նիստի սկզբում վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետական բյուջեի նախագծով նախատեսված 3,2 տոկոս տնտեսական աճի կանխատեսումը վերանայվել է, և այժմ կանխատեսվում է 6 տոկոս աճ:
Կարծիքներ