ԱՄՆ ՌՕՈԻ-ի կործանիչը վթարի է ենթարկվել ավիաբազայում վայրէջքի ժամանակ

ԱՄՆ ՌՕՈԻ-ի կործանիչը վթարի է ենթարկվել ավիաբազայում վայրէջքի ժամանակ

ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-16 Viper կործանիչը վթարի է ենթարկվել Նյու Մեքսիկոյի Hollomen ավիաբազայում վայրէջք կատարելիս, օդաչուն հաջողությամբ դուրս է նետվել, հայտնել է ԱՄՆ ռազմաօդային ուժերի 49-րդ էսկադրիլիան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«49-րդ էսկադրիլիայում հաշվառված ԱՄՆ ռազմաօդային ուժերի F-16 Viper կործանիչն այսօր վթարի է ենթարկվել Hollomen ավիաբազայում տեղական ժամանակով 18.00-ին վայրէջք կատարելիս: Ինքնաթիռի միակ օդաչուն հաջողությամբ դուրս է նետվել, այժմ նրան օգնություն են ցուցաբերվում աննշան վնասվածքների պատճառով»,- նշվում է էսկադրիլիայի ֆեյսբուքյան հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ դեպքի վայրում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայությունները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում