«Երևան մոլ»-ում ռումբի առկայության մասին ահազանգը կեղծ է եղել. տնօրեն
«Երևան մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի Ֆուդկորտում ռումբի առկայության մասին ահազանգը կեղծ է եղել: Այս մասին լրագրողներին հայտնեց «Երևան մոլ»-ի տնօրեն Վազրիկ Սեկոյանը: Այս պահին առևտրի կենտրոնն ախտահանվում է, որից հետո կշարունակի բնականոն կերպով աշխատել:
Նշենք, որ Հուլիսի 1-ին, ժամը 14։26-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Երևանի «Երևան մոլ» առևտրի և զվարճանքի համալիրի Ֆուդկորտում ռումբ է տեղադրված։
Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ, քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական ջոկատը, փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը։
Կարծիքներ