Չինաստանում շենքի մասնակի փլուզման հետևանքով մահացել է չորս մարդ

Չինաստանում շենքի մասնակի փլուզման հետևանքով մահացել է չորս մարդ

Չինաստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Հեյլոնցզյան նահանգի մայրաքաղաք Հարբինում գտնվող գրասենյակի շենքի վերջին հարկի փլուզման հետևանքով չորս մարդ է զոհվել, ևս յոթը վիրավորվել են, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:

Նշվում է, որ դժբախտ դեպքը տեղի է ունեցել կիրակի օրը՝ տեղի ժամանակով մոտ 15։10-ին, երբ ջրամեկուսացման աշխատանքների ժամանակ շենքի յոթերորդ հարկը փլուզվել է, որի հետևանքով 11 մարդ մնացել է փլատակների տակ:

Հաղորդվում է, որ շենքը պատկանում է տեղական ներդրումային ընկերությանը: Կատարվում է հետաքննություն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում