Նախատեսվում է ապահովել «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձի վճարումը

Նախատեսվում է ապահովել «Նաիրիտ» գործարանի աշխատակիցների աշխատավարձի վճարումը

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ապահովել «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ի աշխատակիցների աշխատավարձի վճարումը։

Ըստ հիմնավորման՝ Նաիրիտ գործարանի տեխնիկական անվտանգության համակարգի սարքավորումներում առկա հրդեհապայթունավտանգ և այլ քիմիական նյութերի պահպանումն իրականացնում են 216 աշխատակիցները, որոնցից 142 աշխատակից ուղղակիորեն որպես մասնագետ իրականացնում են տեխնոլոգիական համակարգերում, տարողություններում և սարքավորումներում առկա քիմիական նյութերի անվտանգ պահպանությունը, համաձայն գործող տեխնիկական հրահանգների, ովքեր աշխատում են 24-ժամյա ռեժիմով, 4 հերթափոխով:

Ըստ համապատասխան հաշվարկների՝ գործարանի 2022 թ. բոլոր՝ թվով 216 աշխատակիւցների աշխատավարձերը, դրան հավասարեցված այլ վճարները, ներառյալ՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարկերը և այլ պարտադիր վճարների մեկ ամսվա հաշվարկային գումարը, կազմում է մոտավորապես 31 000 հազ. դրամ, իսկ 12 ամսվա համար կազմում է մոտավորապես 372 000 հազ. դրամ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում