Կամարիսում հիմնանորոգվում են ներհամայնքային ճանապարհներ

Կամարիսում հիմնանորոգվում են ներհամայնքային ճանապարհներ

Կառավարության 2020 թվականի սուբվենցիոն ծրագրի շրջանակում Կամարիս համայնքում իրականացվում են ներհամայնքային ճանապարհահատվածների կապիտալ ասֆալտապատման աշխատանքներ: Այս մասին հայտնում են Կոտայքի մարզպետարանից:

 

Նշվում է, որ այս պահին հողային հարթեցման աշխատանքներ են իրականացվում համայնքի 2-րդ փողոցում, 2-րդ փողոցի 1-ին նրբանցքում և 8-րդ փողոցում:

 

Ծրագրի շրջանակում պետություն-համայնք 50 %-/50 % համաֆինանսավորմամբ կապիտալ հիմնանորոգվում է շուրջ 500 մետր ճանապարհահատված: Աշխատանքները նախատեսված է ավարտել օգոստոսի 1-ին:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում