Իսրայելը հայտարարել է «Իսլամական ջիհադի» ստորաբաժանման հրամանատարին ոչնչացնելու մասին
Իսրայելական բանակի մամուլի ծառայությունը հայտնել է, որ իսրայելական օդուժը ոչնչացրել է «Իսլամական ջիհադ» պաղեստինյան խմբավորման հյուսիսային ստորաբաժանման հրամանատար Հասամ Աբու Հարբիդին, որը կանգնած էր իսրայելցիների դեմ հակատանկային արկերի օգտագործմամբ մի քանի գրոհների հետևում:
«ԻՍԱ-ի և ՑԱԽԱԼ-ի մարտիկները հարձակվել են «Իսլամական ջիհադի» հյուսիսային դիվիզիայի հրամանատար Հասամ Աբու Հարբիդի վրա: Աբու Հարբիդն ավելի քան 15 տարի կազմակերպության հրամանատարն էր և կանգնած էր մի քանի ահաբեկչությունների հետևում՝ օգտագործելով հակատանկային հրթիռներ իսրայելցի խաղաղ բնակիչների դեմ»,- ասված է զինվորականների հաղորդագրության մեջ:
Ըստ բանակի` Աբու Հարբիդը ղեկավարել է Իսրայելի տարածք հրթիռային հարվածները և ռազմական անձնակազմի գնդակոծությունը՝ ներառյալ «Պատի պահակախմբի» գործողության առաջին օրը հակատանկային արկերով Իսրայելի սահմանը հրետակոծելը, որի հետևանքով վիրավորվել է մեկ քաղաքացիական անձ:
Գազայի հատվածում Աբու Հարբիդին ոչնչացնելու մասին լուրից անմիջապես հետո իսրայելական Բեէր Շևա քաղաքում օդային տագնապի ազդանշաններ են գործել, հայտնում է բանակը:
Կարծիքներ