Հայաստանի հավաքականը հաղթանակով է սկսել Ստրանջայի մրցաշարում

Հայաստանի հավաքականը հաղթանակով է սկսել Ստրանջայի մրցաշարում

Հայաստանը հաղթանակով է մեկնարկել Բուլղարիայում ընթացող Ստրանջայի մրցաշարում: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։

«Մրցումների մեկնարկային օրը ռինգ է դուրս եկել 63.5 կգ քաշային Արթուր Շախպազյանը, որի մրցակիցը Նորվեգիան ներկայացնող Սայեդ Կազեմինն էր: Մեր բռնցքամարտիկը առաջին երկու ռաունդներում շատ լավ է աշխատել ու միավորների մեծ պաշար հավաքել:

3-րդ ռաունդում մրցակիցը փոքր-ինչ ակտիվ էր, բայց դա մենամարտի ելքի վրա չազդեց և բոլոր մրցավարները 5:0 հաշվով հաղթանակը շնորհեցին հայ բռնցքամարտիկին: Ստրանջայի մրցաշարին այս տարի մասնակցում է 38 երկրի մոտ 250 բռնցքամարտիկ: Հայաստանը ներկայացված է 12 մարզիկով»,- ասվում է հաղորդագրությունում:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում