Նոր երկրաշարժի հետևանքով Թուրքիայի հարավ-արևելքում տներ են ավերվել
6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Սիրիա-թուրքական սահմանին։ Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ժամը 17.04-ին։ Թուրքիայի Անթաքիայից 9 կիլոմետր և սիրիական Լաթաքիայից 75 կմ հեռավորության վրա:
Օջախը ընկած է եղել երկու կիլոմետր խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է նաև Լիբանանում, Սիրիայում, Իսրայելում և Կիպրոսում։
CNN Turk-ի փոխանցմամբ՝ աղետից տուժել է Թուրքիայի Հաթայ նահանգի Դեյնե շրջանում։ Միջադեպի մասին տեղեկությունը հաստատել է նաեւ սիրիական SANA գործակալությունը։
Տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով, ըստ Habertürk-ի, Թուրքիայի հարավ-արևելքում տներ են ավերվել, դրանց թիվը, սակայն դեռ չի նշվում։
Կարծիքներ