Իսրայելի կենտրոնը կդառնա մեր զինված ուժերի թիրախը. Իրանի նախագահը սպառնացել է

Իսրայելի կենտրոնը կդառնա մեր զինված ուժերի թիրախը. Իրանի նախագահը սպառնացել է

Իրանի զինված ուժերը Իսրայելի կողմից ամենափոքր սպառնալիքի դեպքում հարվածներ կհասցնեն այս երկրի կենտրոնական շրջաններին։ Այս մասին երկուշաբթի հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Ազգային բանակի օրվա տոնակատարությանը նվիրված արարողության ժամանակ։

«Եթե ձեր կողմից լինի նույնիսկ ամենափոքր շարժում, որը սպառնա մեր ազգին, ապա Իսրայելի ռեժիմի կենտրոնը կդառնա մեր զինված ուժերի թիրախը», - մեջբերում է նրա խոսքը IRNA-ն:

Նախագահի խոսքով՝ «Իսրայելը ձգտում է կարգավորել հարաբերությունները տարածաշրջանի երկրների հետ, մինչդեռ իսրայելական ուժերի ամենափոքր տեղաշարժն այս երկրներում աննկատ չի մնա Իրանի զինված ուժերի և հետախուզության կողմից»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում